211652_close_icon
views-count1478 դիտում article-date 13:41 07-12-2014

Հոգեհանգստի կարգ՝ երկրաշարժի զոհերի հոգիների խաղաղության համար

1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 26-րդ տարելիցի առիթով Գավառ քաղաքում Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի և Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանի գլխավորությամբ, Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի քաղաքապետարանի աշխատակիցները, նշված կառույցների ենթակայությամբ գործող հիմնարկ ձեռնարկությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, համայնքների ղեկավարներ, անհատ քաղաքացիներ: Երկրաշարժի անմեղ զոհերի հոգիների հանգստության համար Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի կարգ: Արարողության մասնակիցները հիշատակի առիթով կատարեցին նաև մոմավառություն, տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր