7382 դիտում
02:32 15-08-2022
Աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության, վիրավորների արագ ապաքինման համար․ Կաթողիկոսը՝ «Սուրմալուի» պայթյունի մասին
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ։
«Սրտի խոր ցավով ենք հետևում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին: Ի խորոց սրտի աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար, Սուրբ Հոգու սփոփանքն ու մխիթարությունը հայցում նրանց ընտանիքներին և հարազատներին: Այլև աղոթում ենք բոլոր վիրավորների արագ ապաքինման համար՝ մաղթելով Տիրոջ խնամքն ու զորակցությունը:
Թող Բարձրյալն Աստված օգնական և պահապան լինի մեր Երկրին և ժողովրդին»,-ասված է ուղերձում։
Նմանատիպ նյութեր
1415 դիտում
13:41 07-12-2014
Հոգեհանգստի կարգ՝ երկրաշարժի զոհերի հոգիների խաղաղության համար
1241 դիտում
14:06 28-01-2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Եռաբլուրում աղոթեց հերոսների հոգիների հանգստության համար
Այս բաժնից
1747 դիտում
19:50 25-10-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (27.10.2024 թ․)