211652_close_icon

Կատարվել է հոգեհանգստյան կարգ հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար

views-count961 դիտում article-date 17:18 08-05-2022

Մայիսի 8–ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։

Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Հոգևորականաց դասը և ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք վերառաքեցին առ Աստված երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան հերոսամարտերի ընթացքում նահատակված քաջորդիների հոգիների հանգստության համար։

Նմանատիպ նյութեր