736 դիտում
15:48 07-12-2014
26 տարում ծնվել է զոհվածների հիշատակը հավերժացնող նոր սերունդ. Շիրակի մարզպետ
Սպիտակի երկրաշարժի տարելիցի առիթով խոսք է հղել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
«Հյուսիսային Հայաստանի քաղաքներն ու գյուղերը վարկյանների ընթացքում ավերակ դարձրած, տասնյակ հազարավոր ամեղ մարդկանց կյանքեր խլած, անհաշիվ ճակատագրեր խեղած 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից անցել է 26 տարի:
Աննախադեպ տարերքի հասցրած ավերածությունների հետքերը, հիշողություններն ու մեզ բաժին հասած դառնությունները դեռ ապրում են և շարունակելու են ապրել մեր սրտերում ու հոգիներում, որքան էլ ցանկանանք շրջել մեզ պատուհասած ճակատագրի այդ ողբերգական էջը:
Սակայն կյանքը շարունակվում է: 26 տարիների ընթացքում զոհվածների փոխարեն ծնվել են զոհերի հիշատակը հավերժացնող նոր սերունդներ, կառուցվել նոր շենք շինություններ, գրեթե բոլոր ոլորտներում գրանցվել է նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
Աղետալի երկրաշարժի հերթական տարելիցի օրը, կրկին անգամ մեր խորին երախտագիտության ու շնորհակալանքի խոսքն ենք ուղղում բոլոր նրանց, ովքեր ողբերգության առաջին իսկ պահից զորակցել են մեզ, եղել մեր կողքին, ովքեր, տարիներ շարունակ օգնել են հաղթահարելու և վերացնելու աղետի հետևանքները»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1702 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1546 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան