211652_close_icon
views-count13555 դիտում article-date 12:50 08-12-2014

«Լամբադա» կամրջի հարևանությամբ գտնվող ձորակում հայտնաբերվել է տղամարդու դի. դի տեղափոխող բրիգադը «դարձել է նոյի ագռավ». չկա ու չկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 10:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ «Լամբադա» կամրջի հարևանությամբ գտնվող նորակառույց եկեղեցու մոտի ձորակում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի փոխոստիկանապետ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Հենրիկ Սիմոնյանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված հատվածում հայտնաբերել են մշտական բնակության վայր չունեցող, 54-ամյա Ռուբեն Թամրազյանի դին: Այս պահին դատաբժիշկն իր գործողություններն է կատարում: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Հակոբ Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ արդեն 2 ժամից ավելի է՝ դիակ տեղափոխող բրիգադը չի ժամանում, և հայտնի էլ չէ, թե երբ կբարեհաճի, մինչդեռ Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան չինովնիկներն ամեն անգամ կուրծք ծեծելով, ամպագոռգոռ հայտարարում են, թե դի տեղափոխող բրիգադը ժամանակին է հասնում: Իսկ այս դեպքում հավաքվածները դառը կատակում էին. «Մինչև դրանք գան, մահացածի յոթն ու քառասունքը կտան»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր