211652_close_icon
views-count44582 դիտում article-date 17:57 12-06-2018

Արտակարգ դեպք Երևանում. խոտանված դիտահորը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար. հերթական վթարը դրա ապացույցն է. թաղապետարանն էլ «դառել է Նոյի ագռավ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գավառ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Հովհաննես Ղարաբաղցյանը իր վարած Ford Transit մակնիշի 376 AD 61 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում խոտանված դիտահորի պատճառով վթարի է ենթարկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն ավտոմեքենան դիտահորի կափարիչի հարվածի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու հայտնվել ճանապարհին տեղադրված արագաչափի մոտ։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ... պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Հովհաննես Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե ժամանակին Ավանի թաղապետարանն ու համապատասխան կառույցները խոտանված դիտահորը վերանորոգեին, ապա այդ վթարը տեղի չէր ունենա։ Իսկ վթարի հարևանությամբ մի քանի օբյեկտների աշխատակիցներ էլ ասում էին, որ 1 ամսից ավելի է, էս դիտահորը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար. «Գրեթե ամեն օր վթարներ են լինում։ Միակ սփոփանքն այն է՝ զոհեր և վիրավորներ չեն լինում։ Ամեն վթարից հետո Ավանի թաղապետարանը գալիս, ծառի ճյուղ է դնում և այդքանով իրենց գործը համարելով ավարտված՝ Նոյի ագռավի նման չվում են։ Հիմա ո՞վ է փոխհատուցելու աշխատավարձի հույսին ապրող Ford Transit-ի վարորդի կրած վնասը, էլ չենք ասում, որ ավտոմեքենայի մեջ էլ կաթնամթերք է եղել ու դա էլ է վնասվել։ Էդ էլ կմնա մենեջերի վզին»։ Չնայած, ֆոտոլրագրողի տեղեկություններով, ավտոմեքենան, որը հաշվառված է «Թամարա» ընկերության հաշվեկշռում, տնօրինությունն արդեն տեղյակ է ու խոստացել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի ազնիվ ճանապարհով իրենց ընտանիքը պահող վարորդն ու մենեջերը չտուժեն։ Դեպքի վայր ժամանած ԱՊՊԱ գործակալներն էլ ասում էին, որ անելու են ամեն ինչ, որպեսզի դիտահորի պատճառով ավտոմեքենան վնասած վարորդը չտուժի։ Վթարից կարճ ժամանակ անց ժամանեցին ինչ-որ ընկերության ներկայացուցիչներ ու սկսեցին դիտահորի կափարիչը էլեկտրազոդել։ Բայց դա հարցի լուծում չի. պետք է այն ամբողջովին վերանորոգվի։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր