9117 դիտում
23:05 31-05-2014
Մինչ Զանգվի ձորում «գայի» տղաներն ու փրկարարներն աշխատանքեր են կատարում, քաղաքապետարանի ու Կենտրոնի պատասխատուները դարձել են «Նոյի ագռավ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 31-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Կենտրոն վարչական շրջանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի մոտ, Զանգվի ձորի ճանապարհին, տեղի է ունեցել ասֆալտապատ հատվածի փլուզում, որի պատճառով ճանապարհը դարձել է դժվարանցանելի:
Նշված վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի և ճգնաժամային կառավարման կենտրոնի, արտակարգ իրավիճակների օպերատիվ խումբը՝ Հրանտ Ճաղարյանի գլխավորությամբ:
Վերջինս իրավիճակի մասին տեղեկացրել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից ժամանել են ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ովքեր արդեն 10 ժամից ավելի է՝ նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում եղել են նաև Քաղաքաշինության, Կապի և Տրանսպորտի նախարարությունների պատասխանատուները, ովքեր պարզել են, որ վնասվել են Ձորի փողոցի տակով անցնող սելաֆատարի բետոնե շերտն ու մետաղյա կոնստրուկցիաները, ինչի հետևանքով ճանապարհի որոշ հատված փլուզվել է: Դեպքի մասին տեղեկացվել է նաև Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուներին, սակայն նրանք ասես «Նոյի ագռավ» լինեն. խոստացել են, որ կգան դեպքի վայր, սակայն ժամերն անցնում են, իսկ նրանք «ուղտի ականջում քնել են»:
Այս պահին ՃՈ պետ Արսեն Գալստյանի հանձնարարությամբ, Երևանի ՃՈ աշխատակիցները, Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ շարունակում են ծառայությունը նշված հատվածում, որպեսզի վարորդները պատկան մարմինների անգործության պատճառով չհայտնվեն փոսում, իսկ երբ կժամանեն նրանք երևի միայն իրենց է հայտնի, իսկ մինչ այդ նշված հատվածով անցնող վարորդները ու քաղաքացիները ամենավեջին խոսքերով հիշում են կենտրոն վարչական շրջանի պատասխանատուներին ու նայելով առաջացած փոսի չափսերին դառը կատակում էին, «Իսկը իրենց վրով առաջացած փոսա, տանենք երեք պտույտ ֆրցնենք ու բերենք փոսը լցնենք»:
Ի դեպ, դեպքի վայրում է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շենք-շինությունների բարեկարգման վարչության պետի տեղակալ Գ. Գրիգորյանը, ով ծանոթանալով իրավիճակին՝ խոստացավ վերադառնալ և հրատապ վերացնել ճանապարհի խոչընդոտը, սակայն նա էլ դարձավ «Խաչատուր Աբովյան»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+