1335 դիտում
14:32 08-12-2014
Փոխարժեքի տատանումները հարթելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը մինչև տարեվերջ նոր մոտեցում կորդեգրի
Արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։
ՀՀ ֆինանսական շուկայում թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկն օրական կտրվածքով հրապարակելու է իր կողմից իրականացվող սակարկությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը։
Նպատակ հետապնդելով նվազեցնելու ՀՀ կենտրոնական բանկի ազդեցությունը ՀՀ դրամի փոխարժեքի ձևավորման վրա, նախատեսվող օրական միջամտության ծավալները փուլային նվազելու են մինչև ՀՀ դրամի հավասարակշիռ մակարդակի ձևավորումը: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԿԲ մամլո ծառայությունից:
Նմանատիպ նյութեր
1389 դիտում
22:09 12-06-2014
Էլեկտրաէներգիայի տատանումները, բնակիչների կորուստներն ու այս ֆոնին սակագնի բարձրացումը. Սուր անկյուն. տեսանյութ
979 դիտում
18:47 17-11-2014
Ջորջ Քլունին երեխա կորդեգրի
3091 դիտում
14:58 08-05-2017
Մակրոնը Brexit-ի հարցում կոշտ դիրքորոշում կորդեգրի Մեծ Բրիտանիայի նկատմամբ