211652_close_icon
views-count3091 դիտում article-date 14:58 08-05-2017

Մակրոնը Brexit-ի հարցում կոշտ դիրքորոշում կորդեգրի Մեծ Բրիտանիայի նկատմամբ

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացին խստորեն մոտենալ։ Այդ մասին, ինչպես հաղորդում է BBC-ն, հայտարարել է Մակրոնի խորհրդական Ժան Պիզանի-Ֆերրին։ BBC-ին տված հարցազրույցում վերջինս նշել է, որ Մակրոնը ոչ միայն պահանջկոտ է լինելու այդ հարցում, այլ նաև պահանջելու է Միացյալ Թագավորության համար որոշակի պատիժ սահմանել։ Այդուհանդերձ, հավելել է, որ հարկավոր է նոր հարաբերություններ ձևավորել Լոնդոնի հետ։ Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ, որի ժամանակ քննարկվել է նշվծ հարցը։ Ինչպես նշել է Մեյը, Ֆրանսիան Մեծ Բրիտանիայի առավել մոտ դաշնակիցներից է և իրենք անհամբերությամբ են սպասում նոր նախագահի հետ մի քանի կարևորագույն ոլորտներում լայնամասշտաբ համագործակցություն ծավալելուն։

Նմանատիպ նյութեր