858 դիտում
20:08 08-12-2014
Հայկական մշակույթի օրեր Դամասկոսի համալսարանում
Դեկտեմբերի 7-ին Սիրիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ և Դամասկոսի համալսարանին կից լեզուների բարձրագույն ինստիտուտի և նորաբաց հայոց լեզվի ուսուցման բաժնի նախաձեռնությամբ՝ «Լեզուներն ու քաղաքակրթությունները» խորագրով կազմակերպված միջոցառման շրջանակներում բացվեցին հայկական մշակույթի օրերը:
Բացման արարողությանը մասնակցում էին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը և Դամասկոսի համալսարանի ռեկտոր Մուհամմադ Հասսան ալ-Քուրդին, ուսանողներ, բազմաթիվ հյուրեր:
Ցուցահանդեսային մասում ներկայացված էին հայոց լեզվի և գրականության, ինչպես նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի, ԵՊՀ Արևալագիտության ֆակուլտետի հրատարակությունները, հայկական տարազները, Մատենադարանի մանրանկարչության և արաբալեզու ձեռագրերի նմուշները:
Բացման արարողությունից հետո Դամասկոսի համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի և ուսանողների առջև դասախոսությամբ հանդես եկավ դեսպան Արշակ Փոլադյանը՝ «Արևելագիտությունը Հայաստանում» և «Հայաստանն արաբական միջնադարյան պատմա-աշխարհագրական հուշարձաններում» թեմաներով:
Դեսպանը հանգամանորեն անդրադարձավ Հայաստանում արևելագիտության, հատկապես արաբագիտության նվաճումներին, արաբալեզու սկզբնաղբյուրների ուսումնասիրությանը` կարևորելով հայկական մշակույթի օրերի դերը հայ-արաբական հարաբերությունների զարգացման գործում:
Հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեցին նաև Հայաստանում արևելագիտության մասին ճանաչողական և Սիրիայում ՀՀ դեսպանության ու սիրիական հեռուստատեսության ջանքերով պատրաստած «Հայաստանը երեկ և այսօր» տեսաֆիլմերը:
Հայկական մշակույթի օրերի շրջանակներում ներառված են դասախոսություններ հայոց լեզվի և գրականության թեմաներով, ինչպես նաև տեսաֆիլմեր Հայաստանի հոգևոր և նյութական մշակույթի մասին: Միջոցառումները շարունակվելու են մինչև դեկտեմբերի 14-ը:
Նմանատիպ նյութեր
4864 դիտում
18:22 15-08-2016
Անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր` Գերմանիայում և Գերմանիայի մշակույթի օրեր` Հայաստանում
5750 դիտում
20:15 17-08-2016
Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի մշակույթի օրեր. «Ռուսաստանի օրեր Հայաստանում» ծրագիրը մեկնարկում է
Այս բաժնից
1696 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1540 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան