211652_close_icon

Փոփոխություններ՝ ՀՀ կառավարության կազմում. ՀԺ

views-count4540 դիտում article-date 09:39 09-12-2014
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Կառավարությունը առաջիկայում նախատեսում է միավորել գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունները: Ծրագիրն իրականացվելու է մինչև գարուն, իսկ միավորված նոր նախարարության ղեկավար է նշանակվելու գյուղատնտեսության ներկայիս նախարար Սերգո Կարապետյանը: Թե բնապահպանության նախարար Արայիկ Գրիգորյանի համար ի՞նչ են մտածում դեռ հայտնի չէ։ Վերջինս, մինչ նախարար նշանակվելը, Արարատի մարզպետն էր և այսօր էլ մեծ ազդեցություն ունի այնտեղ: Կառավարության կառուցվածքում այլ փոփոխություններ էլ են նախատեսվում: Դրանցից մեկի՝ ներքին գործերի նախարարության ստեղծման մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն հայտարարել է: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր