18738 դիտում
14:05 09-12-2014
Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարը օպերատիվորեն արձագանքեց և օգնության ձեռք մեկնեց 82-ամյա տատիկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 9–ին, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հանձնարարականով, վարչական շրջանի պատասխանատուները այցելեցին Դավիթաշեն 2-րդ թաղամասի 3-շենքի 20 բն-ում բնակվող 82-ամյա Արուսյակ Սամսոնյանին:
82-ամյա տատիկը, ում խնամքով մի քանի տարի է զբաղվում էին հարևանները, [color=#CC0000][b]SHAMSHYAN.com[/b][/color]-ի միջոցով, խնդրանքով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի հնարավորության սահմաններում քաղաքապետը օգնի իրեն:
Քիչ առաջ Դավիթաշեն վարչական շրջանի ծառայողները իրենց մոտ գրանցեցին տատիկի տվյալները և հայտնեցին, որ թաղապետ Ռ. Բաղդասարյանի հանձնարարությամբ տատիկին կտրամադրվի անհրաժեշտ դեղորայք, օրը 2 անգամ տատիկի տուն կբերվի բարեգործական հիմունքներով սնունդ, շաբաթական 2 անգամ համապատասխան բժիշկը կայցելի նրան:
Թաղապետարանը կհոգա նաև ծախսած գազի և էլեկտրաէներգիայի վճարումները:
Տատիկը Դավիթաշենի թաղապետարանի աշխատակիցների այցից անակնկալի էր եկել և շնորհակալություն էր հայտնում քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռ. Բաղդասարյանին, իր հարևաններին, իսկ վերջում խնդրում էր գոնե մի օգտագործած հեռուստացույց, որպեսզի ինքը կարողանա կտրվել դառը իրականությունից և հնարավորություն ունենա հեռուստացույց դիտելու:
Թաղապետարանի աշխատակիցները հայտնեցին, որ թաղապետը նաև կլուծի տատիկի այդ խնդրանքը:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/08/36291/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com [/color]-ը, Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի 3-րդ շենքի 20 բնակարանի բնակչուհի, 82-ամյա Արուսյակ Սամսոնյանը խնդրանքով դիմել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի քաղաքապետն օգնության ձեռք մեկնի իր մայրամուտը ապրող տատիկին:
Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Արուսյակ տատիկը հուզմունքն հազիվ զսպելով՝ պատմել էր. «4 երեխա եմ ունեցել՝ 1 աղջիկ, 3 տղա: 4-ն էլ մահացել են: Բնակվել եմ Եղվարդում ու տևական ժամանակ է Դավիթաշենի այս տան տերը՝ իմ բարեկամը, մեկնել է Ռուսաստան ու ինձ օգնել է, որպեսզի փողոցում չհայտնվեմ: Ահագին ժամանակ է ապրում եմ այս տանը, հարսներ, թոռներ ունեմ, սակայն նրանք ապերախտ դուրս եկան ու էս շենքի հարևաններ՝ Մարետան և ամուսիններ՝ Իռան ու Զարզանդն են իրենց բերնից կտրում ու ինձ պահում թե՛ սննունդով, թե՛ դեղորայքով, անգամ կոմունալ ծախսերն են հոգում՝ իմ փոխարեն վճարելով գազի և էլեկտրաէներգիայի համար: Ստանում եմ թոշակ 30 հազար դրամ ու էդ 30 հազարով անգամ չեմ կարողանում բուժմանս հարցերը լուծել»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+