11766 դիտում
10:59 31-01-2024
«Վեոլիա ջուրը» օպերատիվորեն արձագանքեց. Մասիսում խնդիրը նրանց շնորհիվ կարգավորվեց. մնում է՝ Մասիսի քաղաքապետարանը օգնության ձեռք մեկնի բնակիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 30-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ է հրապարակել Մասիս քաղաքի Նոր թաղամասի 27-րդ շենքում տիրող հակասանիտարաական ու խելորայի վտանգ սպառնացող վիճակի մասին:
Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց բնակիչները տեղեկացրին, որ «Վեոլիա ջուր» ընկերության շխատակիցները հատուկ տեխնիկաներով ժամանել են թաղամաս ու մի քանի ժամ աշխատանքների արդյունքում խնդիրը կարգավորվել է, և իրենց շնորհակալանքի խոսքն էին ուղղում «Վեոլիա ջուր» ընկերությանը, որի աշխատակիցները սառնամանիքին անգամ չդադարեցրին իրենց գործը, ու հիմա խնդիրը կարգավորվել է:
Մնում է՝ քաղաքապետարանը՝ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գլխավորությամբ, աշխատանքներ կատարի ու Խորհրդային տարիներից անցկացված խողովակները, որոնց դարն անցել է, փոխի նոր խողովակաշարերով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի օր SHAMSHYAN.com-ը ահազանգեր էր ստանում Մասիս քաղաքի Նոր թաղամասի 27 շենքի բնակիչներից, ովքեր արդարացիորեն իրենց վրդովմունքն էին հայտնում «Վեոլիա ջուր» ընկերության նկատմամբ:
Հունվարի 29-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Մեր շենքը կառուցվել է 70-ական թվականներին, ունի 6 մուտք և 5 հարկանի է: Սովետական տարիներին երբեք նման խնդիր չենք ունեցել, ոնց որ ունենք հիմա:
Կոյուղատարերը լցվել է և ողջ կեղտաջրերը դիտահորերից կամ լցվում է փողոցը՝ ողողելով այն, կամ լցվում է նկուղները:
6 մուտք ունենք, 6-ի նկուղներում էլ տիրում է գարշահոտություն, հակասանիտարական վիճակ: Չենք կարողանում մտենք նկուղներ:
Բազմիցս դիմել ենք «Վեոլիա ջուր», ու ամեն անգամ խոստանում են՝ կգան, խնդիրը կլուծենք, էլ բնակիչներն այդ պրոբլեմի առջև չեն կանգնի, սակայն այդ ամենը օդ է դուրս գալիս:
Մի քանի օր առաջ էր՝ եկան, իբր թե հարցը լուծեցին, բայց ոչ մի դրական արդյունք:
Այսօր նորից ահազանգել ենք «Վեոլիա ջուր», մեզ պատասխանում են, թե մեքենայի «սկորուստը» փչացել ա:
էդ ինչ տեխնոլոգիա է, որ կեղտաջրերը լցված, դիտահորերը «սկորուստով» են բացում:
Չգիտենք՝ էլ ում դիմենք, ինչ անենք:
Հիմա ձմեռ է, գարշահոտությունը այդքան էլ չի զգացվում, բայց 1-ին հարկի տներ չես կարող մտնել: Դիմել ենք Մասիսի քաղաքապետարան, մեզ պատասխանել են, թե մենք «Վեոլիա ջրի» վրա խիստ բարկացել ենք, իսկ որ խիստ բարկանալով ոչ մի արդյունք չկա, դա ակնհայտ է:
Մաթոս աղան էլ էր հայտնի ֆիլմում բարկանում, ու ի՞նչ:
Հիմա, որ վճարումերը չանենք, «Վեոլիա ջուրը» 7 գլխանի հրեշի նման կգա, կնստի մեր վզին ու կասի՝ մուծումն արեք:
Բոլոր բնակիչները կանոնավոր վճարումներն անում են ու դրա համար էլ ուզում ենք, որ կանոնավոր աշխատանք կատարեն, բայց «Վեոլիա ջրից» ոչ մի դրական ազդակ չենք ստանում:
Ասում են, թե պայքարեք վարակների ու կորոնավիրուսի դեմ: Սա կորոնայից ավելի վտանգավոր բան է:
Հակագազ է պետք, որ գիշերը կարոանանք քնել: Հիմա ի՞նչ, եթե այս հարցը կարճ ժամանակում չլուծվի, ոչ միայն մեր շենքի բնակիչներով, այլև հարակից շենքերի բնակիչներն էլ են միանալու մեզ ու դիմելու ենք ծահրահեղ միջոցների: Նախ վճարում չենք կատարի, և երկրորդ՝ կփակենք Մասիս-Երևան գլխավոր մայրուղին:
Բայց այս պահին ձեռնպահ ենք մնում նման գործողություններից՝ հուսով, որ «Վեոլիա ջուրը» վերջապես հետևություններ կանի և այս խնդիրը կկարգավորի»:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ անգամ մուտքեր չես կարողանում մտնել, քանի որ գարշահոտը խեղդում է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+