735 դիտում
17:59 09-12-2014
ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 9-ին հանդիպել է «Սինջար
եզդիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Թամոյանի,
ՀԿ-ի անդամներ Մամե Ամիրանի, Համլետ Սմոյանի եւ եզդիական համայնքի
ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանի հետ:
ԱԺ փոխնախագահը նշել է, որ դեկտեմբերի 9-ը խորհրդանշական օր է, քանի որ 1948
թ.-ին՝ այդ օրը, Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից
ընդունվել է «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման
կոնվենցիա»-ն: Նրա համոզմամբ՝ միջազգային կառույցները պետք է պայքարեն հանուն
ցեղասպանությունների դատապարտման եւ ժխտողականության դեմ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անընդունելի է համարել Իրաքի
հյուսիս-արեւմուտքում եզդի բնակչության հանդեպ իրականացվող զանգվածային
բռնությունները՝ նշելով, որ այդ անմարդկային բռնությունների մասին խոսել է
նաեւ երկրի ղեկավարը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից: Եզդիական համայնքի
ներկայացուցիչներն իրենց հերթին բարձր են գնահատել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի
ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
Անդրադառնալով Իրաքի հյուսիսում եզդիների խնդիրներին, ինչպես նաեւ Սիրիայում
քրիստոնյաների հանդեպ բռնություններին եւ Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց
հայկական եկեղեցու պայթեցմանը՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ցեղասպան
քաղաքականությունն այսօր էլ շարունակվում է:
Հանդիպմանը ԱԺ փոխնախագահը նշել է, որ տարբեր ազգային փոքրամասնությունների
հետ բազմաթիվ հանդիպումների ընթացքում ԱԺ նախագահին կից Ազգային
փոքրամասնությունների խորհուրդ ստեղծելու առաջարկ է ստացել: Պարոն Շարմազանովը
հարցն առաջիկայում քննարկելու պատրաստակամություն է հայտնել:
Հասարակական կազմակերպության անդամներն առաջարկել են 2015 թվականին ՀՀ
Ազգային ժողովում կազմակերպել Իրաքի հյուսիս-արեւմուտքում եզդիների հանդեպ
իրականացվող բռնությունների վերաբերյալ լուսանկարների ցուցադրություն:
Հանդիպման ավարտին ՀԿ ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել եզդի
համայնքի նկատմամբ Հայաստանի իշխանությունների ցուցաբերած պետական հոգածության
համար:
Նմանատիպ նյութեր
915 դիտում
16:20 19-02-2015
Դեսպան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ-ի եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ
901 դիտում
18:47 16-01-2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ուսանողների հետ
Այս բաժնից
976 դիտում
23:00 31-01-2025
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին
1084 դիտում
22:33 31-01-2025
ՊԵԿ նախագահը իրանական պատվիրակության հետ քննարկել է հայ-իրանական սահմանի մաքսային ընթացակարգերը
1714 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am