865 դիտում
21:00 09-12-2014
ՀՀ փաստաբանների պալատը հակակոռուպցիոն միջազգային օրվա կապակցությամբ արժանացել է մրցանակի
ՀՀ փաստաբանների պալատը այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հակակոռուպցիոն միջազգային օրվա կապակցությամբ արժանացել է ՙՏարվա քաղաքացիական հասարակության կազմակերպություն՚ մրցանակի, որը սահմանվել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և քաղաքացիական հասարակության ինստիտուտների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից: Միջոցառման կազմակերպիչները՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, մրցանակը սահմանել են փաստաբանների իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ ցուցաբերելու համար:
Մրցանակը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին է հանձնել Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ղեկավար Կարեն Զադոյանը:
Շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին Պալատի աշխատանքը գնահատելու համար՝ Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտնել է, որ,-ՙՓաստաբանների պալատը, իրոք, հակակոռուպցիոն մարտավարություն է իրականացնում, մենք ոչ միայն փաստաբանների հետ աշխատանքներում ենք այդ կոչերն անում, այլ նաև փաստաբանների դպրոցում ունկնդիրների սովորելու ընթացքում ենք փորձում դա ներդնել նրանց գիտակցության մեջ»:
Մրցանակները սահմանված էին 3 անվանակարգերում` տարվա քաղաքացի, լրագրող և քաղաքացիական հասարակության կազմակերպություն: Խախտված իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ ցուցաբերելու համար տարվա քաղաքացի մրցանակին է արժանացել Հրաչյա Ավետիսյանը, տարվա լրագրող անվանակարգում մրցանակը հանձնվել է ՙԱրմնյուզ՚ հեռուստաընկերության ՙռևիզոր՚ նախագծի թիմին:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են հակակոռուպցիոն տեսաֆիլմեր, որոնք առնչվել են մրցանակակիրների հակակոռուպցիոն գործունեությանը:
Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից:
Նմանատիպ նյութեր
4856 դիտում
12:25 15-05-2018
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ փաստաբանների պալատը երկու մրցույթ է հայտարարել:
1736 դիտում
12:33 24-01-2014
ՀՀ փաստաբանների պալատը ծրագրում է հեռավար ուսուցում կազմակերպել մարզերի փաստաբանների հետ
Այս բաժնից
877 դիտում
23:41 15-01-2025
Հունվարի 17-ին պիկետ կկազմակերպվի Բաքվում ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
1075 դիտում
22:52 15-01-2025
Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական»
1027 դիտում
21:46 15-01-2025
ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Արման Թաթոյան