Կադրային փոփոխություններ՝ «Ալաշկերտ»-ում
Ինչպես հայտնում են «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունից, թիմում որոշակի կադրային փոփոխություններ են տեղի ունեցել:
Ակումբը փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը հետևյալ ֆուտբոլիստների հետ՝ Հայկ Իշխանյան, Հովհաննես Գրիգորյան, Սեմյոն Մուրադյան, Աղվան Հայրապետյան, Ռևիկ Եղիազարյան: