3437 դիտում
18:19 10-12-2014
Ռուսաստանում թանկացել են Nissan մակնիշի ավտոմեքենաները
Ճապոնական Nissan ընկերության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ Ռուսաստանում Nissan մակնիշի որոշ մոդելներ թանկացել են 2-3%-ով:
Գնաճը վերաբերում է Juke, Almera, Terrano, Qashgai մոդելներին: Թանկացումը կապված է ռուբլու արժեզրկման հետ, հայտարարել են ընկերության ներկայացուցիչները: Վերջին անգամ վերոնշյալ մոդելները նույնքան տոկոսով թանկացել էին այս տարվա ապրիլին:
Թանկացման մասին հայտարարել էին եւս մի քանի ավտոարտադրողներ՝ Volkswagen-ը, Chery-ն, BMW-ն, Hyundai-ը, Land Rover-ը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
661 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
739 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg