1197 դիտում
15:11 10-12-2014
Հոբելյանական համերգ՝ նվիրված Երևանի պարարվեստի պետական քոլեջի 90-ամյակին
Դեկտեմբերի 23-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Երևանի պարարվեստի պետական քոլեջի 90-ամյակին նվիրված հոբելյանական համերգ:
Համերգային ծրագրում ընդգրկված են Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի 2-րդ գործողությունը, Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի 3-րդ գործողությունը, համերգային համարներ:
Համերգին մասնակցում են քոլեջի սաները, ուսանողները, տարբեր տարիների շրջանավարտներ, ինչպես նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը (գլխավոր բալետմայստեր` ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյան) և նվագախումբը (դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան):
Հոբելյանական համերգի ընթացքում տեղի կունենա քոլեջի վաստակաշատ աշխատակիցների պարգևատրման արարողություն, տեղեկացնում է Մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
1081 դիտում
15:00 26-03-2015
Երևանի պարարվեստի քոլեջի պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ մասնակից-երկրների պարարվեստի քոլեջների «Անտրե» փառատոնին
1199 դիտում
21:32 23-12-2014
Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Երևանի պարարվեստի պետական քոլեջի 90-ամյակին նվիրված միջոցառմանը. ֆոտոշարք
Այս բաժնից
604 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին