211652_close_icon
views-count2038 դիտում article-date 09:37 11-12-2014

Մեկ բառի մեջ՝ երկու կոպտագույն սխալ. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ մշակույթի նախարարությունը և Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնն արդեն մի քանի օր է, Ամանորի ներկայացման տոմսեր են վաճառում, որտեղ մեկ բառի մեջ կա երկու կոպտագույն սխալ: Այդ տոմսերը լայնորեն վաճառվում են նաև դպրոցներում: Եվ այսուհետ մեր երեխաները պետք է, փաստորեն, նոր ուղղագրություն սովորեն: Ըստ Մշակույթի նախարարության և Ստանիսլավսկու անվան թատրոնի, «Ամանորի» բառը գրվում է «ամանօրյա»: Բայց նման բաների վրա, թերևս, այլևս չարժե լուրջ ուշադրություն դարձնել, քանի որ հայերենը այսուհետ, ինչպես հասկանում ենք, օժանդակ լեզու է լինելու: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր