211652_close_icon

ԱՄՆ Պետդեպը կրկին քննադատությունների տարափ է թափել Ադրբեջանի գլխին

views-count2131 դիտում article-date 14:54 11-12-2014
Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ակտիվիստների և լրագրողների գործողությունները սահմափակող Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքով, հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամլո քարտուղար Ջեն Փսակին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում: Նա անդրադարձել է նաև լրագրող Խադիջա Իսմայլովայի ձերբակալությանը՝ ասելով. «Մեզ անհանգստացնում է այն, որ կառավարությունը չի պահպանում իր միջազգային պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում: Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հարգել իր քաղաքացիների համընդհանուր իրավունքները և թույլ տալ նրանց ազատ արտահայտել իրենց տեսակետները»:

Նմանատիպ նյութեր