211652_close_icon
views-count1324 դիտում article-date 22:36 11-12-2014

Վայոց ձորի մարզպետի հորդորը՝ առողջապահական կազմակերպություններին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ խորհրդակցություն` նվիրված մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների խնդիրներին: Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի լրատվական ծառայությունը: Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը ներկայացրեց յուրաքանչյուր կազմակերպության գործառույթները և նրանցում առկա խնդիրները: Կազմակերպությունների ղեկավարները հավաստեցին, որ տարին եզրափակում են ֆինանսական և առողջապահական խնդիրների լուծման դրական ցուցանիշներով: Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետ Հարություն Սարգսյանն իր խոսքում առողջապահական կազմակերպությունների ղեկավարներին հորդորեց գործունեության հիմքում ունենալ բժշկական սպասարկման որակի շարունական բարձրացման և հիվանդի նկատմամբ հոգատար վերաբերմումքի դրսևորման խնդիրները:

Նմանատիպ նյութեր