1639 դիտում
08:44 13-12-2014
Առանց տեղական ներդրումային նոր մշակույթի մենք չենք կարող վաստակել այն արտարժույթը, որը մեզ անհրաժեշտ է ունենալ. Արմեն Փափազյան. 168 ժամ
«168 ժամ» թերթը գրում է, որ ըստ լոնդոնաբնակ դրամագետ և ֆինանսիստ Արմեն Փափազյանի, ՀՀ Կենտրոնական բանկի քաղաքականությունը՝ սահմանափակ, ժամկետային սակարկությունների ճանապարհով արտարժույթի վաճառքը, տանում է դրամի առավել արժեզրկման:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ից սկսած, ամենօրյա սակարկությունների միջոցով ԿԲ-ն իրականացնում է արտարժույթի վաճառքներ՝ նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով (առայժմ՝ օրական 6 միլիոն դոլար): Ա. Փափազյանը ճիշտ չի համարում, որ ԿԲ-ի որևէ մոտեցում այս հարցում պայմանավորված լինի ինչ-որ ժամկետով, կոնկրետ այս դեպքում՝ մինչև տարեվերջ: Շատ պարզ ու տրամաբանական է, որ շուկայի տարբեր մասնակիցներ, այս պահից սկսած, արդեն իրենց քաղաքականությունը կհարմարեցնեն ամսվա վերջի ժամկետին:
Այսինքն՝ դոլարի օրական որոշակի քանակի վաճառքի ժամկետային հանգամանքը նկատի ունենալով՝ դաշտում գործող բանկերը, հաստատությունները, անհատները հիմիկվանից կարող են պատրաստվել և ավելի արագ ու ավելի շատ արտարժույթ գնել մինչև տարեվերջ, ինչն ապարդյուն է դարձնելու ԿԲ-ի նոր որդեգրած քաղաքականությունը: Իրավիճակն այսօր լուրջ մարտահրավեր է. այս օրերին է որոշվելու՝ կկարողանա՞նք Հայաստանի և հայ ժողովրդի ապագա բարեկեցությունը կառուցել մեր ազգային դրամի վրա, ասել է նա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
748 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
997 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2302 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ