211652_close_icon
views-count1112 դիտում article-date 11:09 13-12-2014

Կապանի քաղաքապետարանը ֆինանսապես աջակցել է 41 ընտանիքի

Կապանցի սոցիալապես անապահով 41 ընտանիքի քաղաքապետարանը հատկացրել է դրամական օգնություն: Դեկտեմբերի 12-ին հանդիպելով այդ ընտանիքների հետ, քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն ասաց, որ քաղաքապետին կից սոցիալական հարցերով հանձնաժողովն ամփոփել է տարվա վերջին եռամսյակում քաղաքացիներից ստացված դիմումները, կազմել եզրակացություն, ինչի հիման վրա էլ այդ ընտանիքները ստացել են դրամական աջակցություն: Այդ հարցում քաղաքապետարանին ընդառաջել է <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ը՝ այդ նպատակի համար տրամադրելով 3 մլն 680 հազ. դրամ գումար: <<Հուսով եմ քաղաքապետարանի հետ ընկերության համագործակցությունը ամուր հիմքերի վրա է դրված եւ սոցիալապես անապահով բնակիչներին աջակցությունը շարունակական կլինի>>, - ասաց Աշոտ Հայրապետյանը: Քաղաքապետը նշեց նաեւ, որ դրամական օգնություն տրամադրելուց առաջ սոցիալական հարցերով հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրում է քաղաքապետարան դիմած բոլոր քաղաքացիների սոցիալական պայմանները եւ նոր միայն որոշում է կայացնում ցուցաբերել աջակցությունը: Իրենց հատկացված գումարները բնակիչները կարող են ստանալ դեկտեմբերի 15-ից՝ Արդշինինվեստ բանկից՝ անձնագրերով: Իրենց խնդրանքը չմերժելու եւ ցուցաբերած աջակցության համար բնակիչներն իրենց երախտագիտությունը հայտնեցին Աշոտ Հայրապետյանին: Օգտվելով առիթից մի քանի բնակիչներ անձնական հարցերով դիմեցին քաղաքապետին եւ նրանց մի մասի հարցերը լուծում ստացան հենց տեղում:

Նմանատիպ նյութեր