1143 դիտում
10:36 15-12-2014
ՕՊԵՔ-ը չի դադարեցնի նավթարդյունահանումը, եթե նավթի գինը իջնի 40 դոլարի նշագծից
Արաբական Միացյալ Էմիրությունների նավթային արդյունաբերության նախարար Սուխաիլ ալ-Մազրուին հայտարարել է, որ ՕՊԵՔ-ը (նավթ արտահանող երկրների կազմակերպություն) չի պատրաստվում հերթական արտահերթ նիստը հրավիրել և նվազեցնել նավթի արդյունահանման քվոտան նույնիսկ այն դեպքում, եթե 1 բարելի դիմաց նավթի գինը իջնի 40 ԱՄՆ դոլարի նշագծից:
Նավթի համաշխարհային գնանկում գրանցվեց այս տարվա նոյեմբերին այն բանից հետո, երբ ՕՊԵՔ-ը որոշեց պահպանել ներկայիս նավթարդյունահանման ծավալները: Երկար քննարկումներից հետո կարտելի անդամները եկան այն եզրահանգման, որ նավթի շուկան կարող է կայունանալ նաև առանց արտաքին ազդեցության:
Նմանատիպ նյութեր
723 դիտում
09:54 29-12-2014
Ալժիրը խնդրում է ՕՊԵՔ-ին կրճատել նավթարդյունահանումը
2425 դիտում
13:03 06-01-2015
Նավթի համաշխարհային գինն իջել է 50 դոլարի նշագծից
Այս բաժնից
1012 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
658 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը