1425 դիտում
10:17 21-04-2015
Կենտրոնական բանկի 31 միլիարդ դրամ շահույթը՝ դրամի արժեզրկման արդյունքում. 168 Ժամ
«31 միլիարդ դրամ շահույթ՝ դրամի արժեզրկման արդյունքում. ՀՀ Կենտրոնական բանկը 2014 թվականը փակել է 31 միլիարդ 844.3 միլիոն դրամ շահույթով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ 2014թ. համախմբված ֆինանսական հաշվետվությունից: Համեմատության համար նշենք, որ 2013 թվականը Կենտրոնական բանկը փակել էր 10.7 միլիարդ դրամ վնասով: Ինչպես երևում է համախմբված շահույթի կամ վնասի և այլ համապարփակ ֆինանսական արդյունքի մասին տվյալներից՝ ԿԲ շահույթի մեծ մասը գոյացել է փոխարժէքի տատանումից: Մասնավորապես, ՀՀ Կենտրոնական բանկը 30 միլիարդ 384 միլիոն դրամի եկամուտ է ստացել փոխարժեքային տարբերություններից: Եվս 5.5 միլիարդ դրամի եկամուտ ունեցել է ածանցյալ գործիքներից: 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ԿԲ ակտիվների մեծությունը կազմել է 18.2 միլիարդ դրամ' 2013 թվականի դեկտեմբերի 31-ի 5.57 միլիարդ դրամի դիմաց: ԿԲ սեփական կապիտալը նախորդ տարվա վերջին կազմել է 30.9 միլիարդ դրամ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2718 դիտում
10:46 04-12-2014
Դրամի արժեզրկման հնարավոր հետևանքները. 168 ժամ
3000 դիտում
08:39 16-12-2014
Դրամի արժեզրկման շարունակական գործընթացը. 168 Ժամ
2817 դիտում
09:15 05-12-2015
ՀԷՑ-ի՝ միայն այս տարվա 9 ամիսների մաքուր շահույթը կազմել է ավելի քան 31 միլիարդ դրամ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»