211652_close_icon
views-count922 դիտում article-date 12:25 16-12-2014

Գերմանիայում հակաիսլամական բողոքի ակցիաներ են

Գերմանիայի Դրեզդեն քաղաքում բողոքի ակցիաներ են անցկացվել՝ ընդդեմ Գերմանիայի իսլամացման: Շուրջ 15,000 մարդ է դուրս եկել Դրեզդենի փողոցներ, որպեսզի իր դժգոհությունն արտահայտի Եվրոպան իսլամիստներով բնակեցնելու առնչությամբ, փոխանցում է BBC-ն: Ակցիան կազմակերպել է «Հայրենասեր եվրոպացիներն՝ ընդդեմ Արևմուտքի իսլամացման» (PEGIDA) շարժումը: Այն բազմիցս է հանդես եկել անօրինական ներգաղթյալների համար կիրառվող օրենքները խստացնելու առաջարկով ու պահանջով: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այդ կապակցությամբ ընդգծել է, որ թույլ չի տա ներգաղթյալների մասին սուտ լուրեր տարածել: Իսկ Գերմանիայի Արդարադատության նախարար Հեյկո Մաասը ակցիան անվանել է խայտառակություն:

Նմանատիպ նյութեր