1369 դիտում
19:17 17-12-2014
Երկրորդային նյութերից պատրաստված տոնածառերի մրցույթ` Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ Վրաստանի խորհրդարանի Ազգային գրադարանի մեծ դահլիճում կազմակերպվել է երկրորդական նյութերից պատրաստված տոնածառերի մրցույթ-ցուցահանդես: Նպատակը՝ ցույց տալ, որ ամանորյա տոնը կարելի է գեղեցկացնել ոչ թե հատված եղևնիներով, այլ երկրորդական նյութերից պատրաստված անկրկնելի տոնածառերով:
Ցուցադրվել են գունավոր թղթից, տարբեր գույնի թելերից, մակարոնից ու լրագրային թերթերից, պլաստմասե գդալներից ու շշերից, կոներից ու կոճակներից պատրաստված ու զարդարված տոնածառեր, որոնք վկայում են երեխայի երևակայության անսահմանության և գեղեցիկը ստեղծելու ունակության մասին:
Մրցույթ-ցուցահանդեսին ներկայացվել էր 60-ից ավելի աշխատանք: Մասնակցում էին քաղաքի հանրային դպրոցների, երկու մանկական ստուդիաների և Սահմանափակ կարողություններով ստուդիայի երեխաները:
Մրցույթի արդյունքում պատվավոր առաջին տեղը գրաված տոնածառը Թելման Մխիթարյանը նվիրեց Ազգային գրադարանին:
Նմանատիպ նյութեր
1345 դիտում
13:19 27-12-2023
Հայաստանի գլխավոր տոնածառն ԱՊՀ երկրների տոնածառերի շարքում 2-րդ ամենաբարձրն է
1255 դիտում
22:51 11-06-2014
Ջավախքից ժամանած դպրոցականներն այցելել են Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն
1661 դիտում
21:00 22-11-2014
Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցել է Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը
Այս բաժնից
913 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
940 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg