3715 դիտում
16:19 17-12-2014
Փոխանակման կետերում դոլարը մինչև 600 դրամով են գնում, իսկ բանկերը դոլար չեն վաճառում
Բանկերում վաղ առավոտից հերթեր են գոյացել, բայց դոլար չի վաճառվում: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը եղավ Երեւանի գրեթե բոլոր բանկերում, բայց ոչ մի բանկում դոլար չեն վաճառում: Իսկ վաճառելու դեպքում էլ 100 դոլարից ավելի չեն վաճառում:
Ավելին՝ խոսում են, որ դոլարի կուրսը առաջիկա օրերին կանցնի 600 դրամի շեմը: Փոխանակման կետերում այսօրվա դրությամբ դոլարը գնում էին անգամ 600 դրամով:
Հայաստանի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը այսօր եւս անդրադարձավ ստեղծված իրավիճակին եւ հայտարարեց, որ Հայաստանում դոլարը գերագնահատված է, որի հիմնական պատճառը, ըստ նրա, խուճապն է:
Միաժամանակ կոչ արեց ողջամիտ լինել եւ ձեռնպահ մնալ փոխարժեքների տարբերության վրա գումար աշխատելու գայթակղությունից:
Նմանատիպ նյութեր
9790 դիտում
16:17 21-07-2022
«Զվարթնոց» օդանավակայանում դոլարը գնվում է 300 դրամով, վաճառվում՝ 620 դրամով
6971 դիտում
09:10 22-10-2015
Բանկերում ու փոխանակման կետերում դրամը կտրուկ արժևորվել է. «ՀԺ»
Այս բաժնից
433 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
850 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում