7028 դիտում
09:10 22-10-2015
Բանկերում ու փոխանակման կետերում դրամը կտրուկ արժևորվել է. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» արձանագրել է, որ երևանյան փոխանակման կետերում դրամը կտրուկ արժևորվել է.
«Երեկ թե բանկերում, եւ թե փոխանակման կետերում հայկական դրամը կտրուկ արժևորվել է դոլարի նկատմամբ։ Մեկ դոլարի գնման գինը փոխանակման կետերում հասել է 468 դրամի, ինչը ամենացածր ցուցանիշն է այս տարվա ընթացքում։
Ընդամենը երկու օր առաջ դոլարը 4-5 դրամով ավելի թանկ էր։ Բոլոր այն գործոնները, որոնք ազդում են դրամի փոխարժեքի վրա, պետք է նպաստեին դրամի արժեզրկմանը։ Մասնավորապես՝ արտահանումը նվազել է, տրանսֆերտները նվազել են, ռուսական ռուբլին սկսել է կրկին արժեզրկվել և այլն։
Բայց ամենաուշազրավն այն է, որ չնայած դրամի արժեվորմանը, ԿԲ-ն շուկայից էժան գնով դոլար չի գնել եւ այդպիսով չի կանխել դրամի կտրուկ արժեւորումը։ Եթե դրամը այդքանով արժեզրկվեր, ԿԲ-ն չէր հապաղի և մի քանի տասնյակ միլիոն դոլար կլցներ շուկա։ Սա վկայում է, որ ԿԲ-ն խաղում է հօգուտ դրամի արժեւորման եւ ոչ թե կայունության»:
Նմանատիպ նյութեր
1600 դիտում
09:37 22-05-2015
Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում և արտարժույթի շուկայում դրամը կտրուկ արժևորվել է. ՀԺ
3760 դիտում
16:19 17-12-2014
Փոխանակման կետերում դոլարը մինչև 600 դրամով են գնում, իսկ բանկերը դոլար չեն վաճառում
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»