1010 դիտում
23:29 17-12-2014
Կնոջ դերակատարությանը նվիրված միջոցառում` Վրաստանի հայ կանանց նախաձեռնությամբ
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ երեկո՝ նվիրված հոգևոր և աշխարհիկ կյանքում հայ կնոջ դերակատարությանը:
Միջոցառումը նախաձեռնել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը՝ Վիրահայոց թեմի հոգևոր դասի հետ համագործակցությամբ: Երեկոյին ներկա էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի կինը՝ տիկին Էլիոնորա Վարդանյանը:
Բացելով երեկոն՝ Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը արժևորեց հայ կնոջ դերը հավատքի և հայրենիքի համար պայքարի առաջնագծում, ընդգծելով, որ այսօր էլ հայ կինը շարունակում է հավատարիմ մնալ իր Եկեղեցուն, իր լեզվին, իր ազգին:
Հայ ժողովրդի պատմության բոլոր դարաշրջաններում կնոջ հայրենանվիրության մասին բանախոսեց Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողուհի Անժելլա Սարոյանը: Ներկաները հետաքրքրությամբ լսեցին հերոսական Սոսե Մայրիկի, առաջին հայ դիվանագետ կնոջ՝ Դիանա Աբգարի, առաջին արևմտահայ կին գրող Զապել Եսայանի և Արցախյան պատերազմում հայ կին հրամանատար Անահիտ Մարտիրոսյանի մասին:
Երեկոն հոգեթով երգերի հիասքանչ կատարումներով գեղեցկացրեց Սուրբ Էջմիածին եկեղեցու երգչախումբը՝ խմբավար Սվետլանա Տատոևի գլխավորությամբ և Կարեն Միրզոյանի նվագակցությամբ:
Նմանատիպ նյութեր
1294 դիտում
20:10 04-10-2024
Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է անվտանգության և խաղաղության հարցում կանանց դերակատարությանը նվիրած համաժողովին
4803 դիտում
20:12 01-04-2016
Համերգային տոնական միջոցառում՝ նվիրված հայ կանանց ու աղջիկներին
Այս բաժնից
478 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
496 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար