211652_close_icon
views-count1225 դիտում article-date 09:29 18-12-2014

Նավթը թանկացել է 4%-ով

ԱՄՆ-ում նավթահումքի կոմերցիոն պահուստների նվազման ֆոնին երեկ երեկոյան նավթի համաշխարհային գինը բարձրացել է 4%-ով: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն: Երեկ երեկոյան ժամը 20:09-ի դրությամբ Brent տեսակի նավթի խառնուրդի համար փետրվարյան ֆյուչերսների արժեքը ավելացել է 3,95%-ով՝ ընդհուպ մինչև 62,48 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց: WTI տեսակի թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 3,57%-ով՝ հասնելով 1 բարելի դիմաց 58 ԱՄՆ դոլարի: Ավելի վաղ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության էներգետիկայի տեղեկատվության վարչությունը հայտարարել էր երկրում 1 շաբաթվա ընթացքում նավթի կոմերցիոն պահուստների զգալի՝ 0,8 մլն բարել նավթի նվազման մասին: Միևնույն ժամանակ վերլուծաբանները կանխատեսել էին պահուստային նավթի ավելի մեծ ծավալների նվազում՝ մինչև 2,36 մլն բարել:

Նմանատիպ նյութեր