211652_close_icon
views-count2526 դիտում article-date 11:31 26-03-2015

Նավթը թանկացել է

Այն բանից հետո, երբ նախօրեին Սաուդյան Արաբիան Եմենի հակամարտությանը վերջ դնելու նպատակով ռազմական գործողություններ սկսեց այդ երկրում, նավթի համաշխարհային գները սկսեցին բարձրանալ, հաղորդում է Bloomberg պարբերականը: Լոնդոնի ICE FUTURES բորսայում Brent նավթի մայիսյան ֆյուչերսների գինն այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով բարձրացել է 2 ԱՄՆ դոլարով՝ կազմելով 58,48 դոլար՝ 1 բարելի դիմաց: Նյույորքյան NYMEX առևտրային բորսայում WTI նավթի գինը բարձրացել է 2,18 ԱՄՆ դոլարով և կազմել 51,39 դոլար՝ 1 բարելի դիմաց: Իսկ նախօրեին ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը հրապարակեց վերջին 1 շաբաթվա՝ երկրի նավթի պաշարների մասին հաշվետվություն, համաձայն որի՝ աճը վերջին 7 օրում կազմել է 8,17 մլն բարել՝ սպասված 4,8 միլիոնի փոխարեն, իսկ մակարդակը՝ 466,7 մլն բարել, ինչը հերթական անգամ գերազանցել է 1982 թ-ի օգոստոսյան ռեկորդը:

Նմանատիպ նյութեր