Հայաստանին անհրաժեշտ է մտածողության փոփոխություն. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ երբ ասում ենք, որ Հայաստանին անհրաժեշտ են հիմնարար փոփոխություններ, նկատի ունենք առաջին հերթին մտածողության փոփոխությունը: Եվ սա, թերևս, ամենադժվարն է փոփոխություններից, թերևս ավելի դժվար, քան իշխանափոխությունը:
Դժվարության մասշտաբը հասկանալու համար կարելի է դիտարկել հենց թեկուզ Ամանորի օրինակը: Ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ Ամանորյա դեպրեսիայի պիկին պոռթկում են, թե վերջ, այլևս նույն կերպ Ամանորին չեն վերաբերվելու, նույն կերպ չեն դիմավորելու Նոր տարին և հաջորդ տարի նորից գնում են «Կայզեր» սուպերմարկետից հերթական վարկը վերցնելու՝ Ամանորյա սեղանի ճոխությունն ապահովելու համար:
Սա շատ լեգիտիմ պատճառներ ունի, ծնողները չեն ուզում, որ երեխաները ընկերների կամ դասարանցիների մոտ վատ զգան այն պատճառով, որ իրենց սեղանին ինչ-որ բան այնպես չէ, կանայք չեն ուզում, որ ամուսինները վատ զգան, ամուսինները չեն ուզում, որ կանայք վատ զգան, և այդպես շարունակ: Ամանորից կես ժամ առաջ իսկապես ամեն ինչ լավ է, իսկ մի քանի ժամ անց ծագում է անխուսափելի հարցը, բա էսքանը ո՞նց ենք ուտելու, որ չփչանա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։