211652_close_icon
views-count1623 դիտում article-date 10:40 19-12-2014

Պուտինն այսօր անվտանգության խորհրդի նիստ է գումարելու

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարելու, հաղորդում է Ria Novosti-ն: Ազգային պաշտպանության կենտրոնում այսօր անցկացվելիք նիստում Վ. Պուտինը ԱԱԽ 13 մշտական անդամների հետ կամփոփի ընթացիկ տարվա արդյունքները: Կներկայացվեն նաև 2015 թվականի համար նոր առաջադրանքներ ու խնդիրներ: ԱԱԽ մշտական անդամներն են, բացի նախագահից, վարչապետը, Կրեմլի աշխատակազմի ղեկավարը, կառավարության ուժային բլոկի անդամները (ՊՆ, Անվտանգության դաշնային ծառայության, ՆԳՆ և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարները), ԱԳ նախարաը, Դաշնային խորհրդարանի 2 պալատների ղեկավարները, Խորհրդի քարտուղարը և նրա տեղակալը: Թե ինչ թեմաներ են քննարկվելու, չի պարզաբանվում:

Նմանատիպ նյութեր