211652_close_icon
views-count1469 դիտում article-date 12:37 24-07-2019

Հանրային խորհուրդը լիագումար նիստ է գումարելու

Հուլիսի 25-ին Հանրային խորհուրդը լիագումար նիստ է գումարելու։ Օրակարգի հարցերն են՝ 1. Սևանա լճում առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը (զեկուցող՝ ՀԽ անդամ Յուրի Ջավադյան)։ 2․ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված վտանգները և կոնվենցիայի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը (զեկուցող՝ ՀԽ անդամ Հովհ․ Հովհաննիսյան)։ 3․ ՀՀ տրանսպորտային ոլորտի հիմնախնդիրները (զեկուցող՝ ՀԽ անդամ, ՀԽ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հանձնաժողովի նախագահ Արմեն Բալդրյան)։ 4․ Մայրաքաղաքի սեփականաշնորհված և չկառուցապատվող տարածքների հարցը («Սևան» հյուրանոցի տարածք, «Երիտասարդական պալատի» տարածք և այլն) (զեկուցող՝ ՀԽ անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյան)։ 5․ «Զորաց քարեր բնակատեղի» (Քարահունջ) մշակութային արգելոցում տեղի ունեցած պեղումների հետևանքով ստեղծված իրավիճակը (զեկուցող՝ ՀԽ անդամ, ՀԽ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյան)։ 6․ Հանրային խորհրդի ինստիտուցիոնալ զարգացման և գործունեության արդյունավետության բարձրացման հարցը (զեկուցող՝ ՀԽ անդամ Աշոտ Հակոբյան)։ 7․ Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի կերտման հնարավոր ուղիների ընտրության հետ կապված հարցը (զեկուցող՝ ՀԽ անդամ Արշակ Սադոյան)։

Նմանատիպ նյութեր