211652_close_icon

Երևանը մաքրվում է տերևներից

views-count1150 դիտում article-date 14:45 19-12-2014
Մայրաքաղաքի փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները թափված տերևներից մաքրելու ուղղությամբ բոլոր վարչական շրջաններում սանմաքրման և կանաչապատման ձեռնարկությունների կողմից շարունակվում են մաքրման համապատասխան աշխատանքները: Հաշվի առնելով երթևեկի ծանրաբեռնվածությունն ու քաղաքացիների ակտիվ անցուդարձը՝ գործընթացը հիմնականում իրականացվում է առավոտյան ժամերին: Հավաքված տերևները տեղափոխվում են համապատասխան տարածքներ: Տերևների այրումը կանխելու, ինչպես նաև ողջ զանգվածը համապատասխան վայր տեղափոխելու աշխատանքների նկատմամբ սահմանվել է խիստ հսկողություն:

Նմանատիպ նյութեր