211652_close_icon
views-count1017 դիտում article-date 10:12 20-12-2014

Թատերական ներկայացումների համար Սյունիքի մարզպետարանին 57 միլիոն դրամ է փոխանցվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ պարզվում է՝ մարզերում ծաղկում է թատերական կյանքը: Համենայնդեպս, պետական հատկացումներն այդ մասին են վկայում: Հայտնի է դարձել, որ ՀՀ պետական բյուջեից «Թատերական ներկայացումներ» հիմնավորմամբ Սյունիքի մարզպետարանին նախատեսվել է հատկացնել 57 միլիոն 560 հազար դրամ: Երեկվա դրութամբ այդ գումարից 51 միլիոն 428 հազարն արդեն հատկացվել էր մարզպետարանին: Իսկ մնացած 6 միլիոն 131 հազարը կհատկացվի մինչև տարեվերջ: Ի դեպ, նույն հիմնավորմամբ Գեղարքունիքի մարզպետարանին էլ հատկացվել է 44 միլիոն 196 հազար դրամ: Երեկվա դրությամբ ողջ գումարն արդեն հատկացվել էր: Այսպիսով՝ մարզի բնակիչների «թատերական կյանքի» խնդիրներն ապահովված են: Անհրաժեշտության դեպքում մյուս մարզպետարանները ևս կարող են «ներկայացումներ» կազմակերպել, ցանկության դեպքում՝ ավելի արյունոտ և դրամատիկ, քան, ասենք, Սյունիքում են բեմադրում:

Նմանատիպ նյութեր