211652_close_icon

Հինգ սուբվենցիոն ծրագրերի համար մարզպետարանին հատկացվել է 181 միլիոն դրամ

views-count1397 դիտում article-date 13:01 21-06-2022

 ՀՀ կառավարությունը սուբվենցիոն հինգ ծրագրերի իրականացման համար պետական բյուջեից 181 միլիոն դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզպետարանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, այդ գումարն ուղղվում է Զոլաքար համայնքի խմելու ջրի ներքին ցանցի, Լճաշեն համայնքի մարզադպրոցի ջեռուցման համակարգի, Կարմիրգյուղ համայնքի մի շարք փողոցների կամ դրանց հատվածների արտաքին լուսավորության ցանցի, Ճամբարակ համայնքի Գետիկ, Դպրաբակ բնակավայրերի, Ճամբարակ քաղաքի Զ. Անդրանիկ եւ Սարալանջ փողոցների լուսավորության ցանցի կառուցման, ինչպես նաեւ  Ճամբարակ համայնքի համայնքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկի վերանորոգման աշխատանքների համաֆինանսավորմանը։

Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանի հավաստմամբ՝ վերոնշյալ ծրագրերն արդեն  ավարտված են կամ գտնվում են ավարտական փուլում։

Նմանատիպ նյութեր