2454 դիտում
13:44 20-12-2014
Ուժեղ մառախուղի պատճառով Մինվոդիից և Դոնի Ռոստովից Հայաստան թռչող ինքնաթիռները Հայաստան չհասած՝ հետ են թռչել
Մինվոդիից եւ Դոնի Ռոստովից Հայաստան թռչող ինքնաթիռների անձնակազմներն ուժեղ մառախուղի պատճառով նախընտրել են վերադառնալ եւ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք չեն կատարել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը:
«Ինքնաթիռի անձնակազմն է այդպես որոշել: Շատ ուժեղ մառախուղ էր, տեսանելիությունը 75 մետր էր: Այնինչ այն պետք է լինի 350 մետր: Այնտեղ բարեհաջող վայրէջք են կատարել: Հիմա մառախուղը ցրվել է: Ուշացում է տրված: Այսօր՝ ավելի ուշ, կվերադառնան»,-նշեց Գեւորգ Աբրահամյանը:
Նմանատիպ նյութեր
17115 դիտում
15:41 12-01-2018
Մառախուղի պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
1008 դիտում
14:02 05-10-2015
Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին Դոնի-Ռոստովից տեղափոխեցին Հայաստան
5427 դիտում
18:56 20-04-2020
Կրասնոդարից և Դոնի Ռոստովից չարտերային թռիչքով Հայաստան է ժամանել 200 քաղաքացի
Այս բաժնից
976 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»