211652_close_icon
views-count806 դիտում article-date 13:58 22-12-2014

ԱՄՆ-ում այս տարի 18-րդ բանկն է փակվել

2014 թվականի սկզբից մինչև այսօր ԱՄՆ-ում 18 բանկ է դադարեցրել իր գործունեությունը: Նախորդ շաբաթ Մինեսոթա նահանգում փակվեց նահանգի խոշոր բանկերից մեկը՝ Northern Star Bank-ը, տեղեկացնում է Вести Экономика-ն: ԱՄՆ Ավանդների ապահովագրության կորպորացիայի (FDIC) հետ ձեռք բերված համաձայնությամբ Northern Star Bank-ի բոլոր ակտիվները և ավանդները վերցրել է Bank Vista-ն: 2013 թ-ի սեպտեմբերի դրությամբ Northern Star Bank-ն ուներ 18,8 մլն դոլարի ակտիվ, դեպոզիտների շրջանառությունը կազմում էր 18,2մլն դոլար:

Նմանատիպ նյութեր