1741 դիտում
23:41 14-05-2014
«Գյումրիի տեխնոպարկ»-ը չի փակվել, փակվել է նույնանուն չգործող ընկերությունը. տեսանյութ
Բագրատ Ենգիբարյանը ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ղեկավարն է: Հենց այս հիմնադրամն է կառավարության որոշմամբ իրականացնում «Գյումրիի տեխնոպարկ»-ի շինարարական ու նաեւ բովանդակային աշխատանքները: Երեկ սկսվեցին, այսօր էլ շարունակվում են զանգերը. քաղաքապետից մինչեւ լրագրողներ ու ՏՏ ընկերություններ, ուզում են հասկանալ, թե ինչպես փակվեց այդքան սպասված տեխնոպարկը:
Գյումրիի բաց տեխնոպարկում նույնպես զարմացել են, որ փակվել են: Թյուրըմբռնման հետևանք` լուրն արագ է տարածվել: Կառավարության առաջիկա նիստի օրակարգում, լուծարվող ՓԲԸ-ների կողքին հայտնվել է նաեւ Գյումրիի «Տեխնոպարկ» անունով ընկերություն: Փակվող Գյումրիի «Տեխնոպարկ»-ի ղեկավարը չէր էլ կարծում, որ մոտ տասը տարի առաջ ստեղծված ընկերության լուծարումն այդքան մեծ աղմուկ կբարձրացնի:
Հանրապետության գրեթե բոլոր տեխնոլոգիական ընկերություններին Ինֆորմացիոն ձեռնարկությունների միության գործադիր տնօրենը ճանաչում է: Հենց այս միության մեջ են հայկական ՏՏ ընկերությունների մեծ մասը: Լուծարվող Գյումրիի «Տեխնոպարկ» ՓԲԸ-ին ծանոթ չէ, բայց ենթադրում է, թե ինչպես են երկու ընկերությունները ստեղծվել հենց Գյումրիիում ու ստացել նույն անունը: Դռները բաց են, տեխնոպարկում հունվարից աշխատում են հայկական ու արտասահմանյան ընկերություններ:
Ամենաշատ փնտրվող, ամենաշատ քննարկվող ու ամենաշատ սպասված Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնն իր դռները պաշտոնապես, հանդիսավոր ու կարմիր ժապավենով կբացի ամռան սկզբին:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27866]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1230 դիտում
13:18 28-06-2022
Երեկ այցելեցի Կաննի Հայոց ցեղասպանության հուշարձան և Ալպ-Մարիտիմի «Սոֆիա Անտիպոլիս» տեխնոպարկ. Աննա Հակոբյան
1303 դիտում
10:24 13-05-2024
Շուրջ 20 փողոց է փակվել. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է, թե որ փողոցներն են փակվել
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»