962 դիտում
12:46 23-12-2014
Դեսպան Ղազարյանի աշխատանքային այցը Կատովիցե
Դեկտեմբերի 21-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն աշխատանքային այցելություն է կատարել Լեհաստանի Կատովիցե քաղաք:
Դեսպանը մասնակցեց Կատովիցեում բացված Եվրոպայի ամենախոշոր համերգասրահներից մեկում Լեհաստանի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի համերգին՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Համերգից հետո դեսպան դեսպան Ղազարյանը հանդիպում ունեցավ Կատովիցեի քաղաքապետ Մարցին Կրուպայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կատովիցեի և Հայաստանի քաղաքներից մեկի հետ ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները, ինչը քաղաքապետի կողմից ընդունվեց ոգևորությամբ:
Նույն օրը դեսպան Ղազարյանը հանդիպում ունեցավ Լյուդվիգ վան Բեթհովենի փառատոնի հիմնադրամի գլխավոր տնօրեն Էլիզբիետա Պենդերեցկայի հետ, որի ընթացքում քննարկվեցին 2015թ. ընթացքում կայանալիք փառատոնին հայ մշակութային գործիչների մասնակցության, ինչպես նաև Հայաստանի և Լեհաստանի միջև մշակութային համագործակցության հարցեր:
Նմանատիպ նյութեր
644 դիտում
19:15 10-04-2015
Դեսպան Ղազարյանի աշխատանքային այցը Գդանսկ և Սոպոտ քաղաքներ
999 դիտում
22:16 15-04-2015
Դեսպան Ղազարյանի աշխատանքային այցը Բիելաստոկ քաղաք
2061 դիտում
15:28 15-08-2015
Դեսպան Ղազարյանի աշխատանքային այցը Զամոսչ քաղաք
Այս բաժնից
1207 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1045 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը