2064 դիտում
15:28 15-08-2015
Դեսպան Ղազարյանի աշխատանքային այցը Զամոսչ քաղաք
Օգոստոսի 13-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյան այցելեց Լեհաստանի Զամոսչ քաղաք: Այցի ընթացքում դեսպան Ղազարյանը հանդիպում ունեցավ քաղաքապետ Անդժեյ Վնուկի հետ:
Հանդիպման ընթացքում դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց քաղաքապետին` Զամոսչում գտնվող եզակի հայկական մշակութային ժառանգության հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:
Զրուցակիցները քննարկեցին նաև Հայաստանի և Լեհաստանի համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության և այդ գործընթացում Զամոսչ քաղաքի մասնակցության հնարավորությունները և հեռանկարները:
Այնուհետև դեսպան Ղազարյանը Զամոսչի թանգարանի տնօրեն Անդժեյ Ուռբանսկու ուղեկցությամբ շրջայց կատարեց դեռևս 1992 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ներառված Զամոսչի հին քաղաքի կենտրոնական մասում, այցելեց վերանորոգված «Արսենալ» թանգարան, ծանոթացավ քաղաքի պատմությանը: Դեսպանն այցելեց նաև քաղաքի կենտրոնում գտնվող Հայկական փողոց և այն տները, որտեղ ժամանակին ապրել են մեծ թվով հայեր՝ ծանոթանալով քաղաքի զարգացմանն իրենց նշանակալի ավանդը բերած հայերի պատմությանը:
Նույն օրը դեսպան Ղազարյանը Զամոսչի քաղաքապետ Վնուկի հետ մասնակցեց Զամոսչի թանգարանում նոր հայկական ցուցադրության բացման արարողությանը, որի ընթացքում հանդես եկավ ելույթով: Իր խոսքում դեսպանը նշեց, որ յուրաքանչյուր անգամ մեծ հպարտությամբ է խոսում հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, իսկ Զամոսչ քաղաքը և վերաբացված ցուցադրությունը դրա կենդանի և վառ ապացույցներից են: Դեսպան Ղազարյանը հիշատակեց նաև այն իրողությունը, որ 2013 թվականի հունիսի 26-ին Զամոսչ էր այցելել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ իր հանդիպումը կազմակերպելով հենց այդ պատմական քաղաքում:
Նմանատիպ նյութեր
1002 դիտում
22:16 15-04-2015
Դեսպան Ղազարյանի աշխատանքային այցը Բիելաստոկ քաղաք
814 դիտում
20:29 28-10-2015
Դեսպան Ղազարյանի աշխատանքային այցն Իտալիայի Ռեջիո Էմիլիա քաղաք
2189 դիտում
23:24 31-01-2019
Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանի աշխատանքային այցը Բալկանաբադ վիլայեթի Թուրքմենբաշի քաղաք:
Այս բաժնից
862 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1285 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան
1318 դիտում
23:38 01-02-2025
Քաղաքացիները հավաքվում են Աջափնյակի դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը