1002 դիտում
22:16 15-04-2015
Դեսպան Ղազարյանի աշխատանքային այցը Բիելաստոկ քաղաք
Ապրիլի 14-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը Բիելաստոկ քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ ունեցավ Լեհաստանի Պոդլասկե վոյևոդության և Բիելաստոկի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Պոդլասկե վոյևոդության (մարզի) մարշալեկ Միչիսլավ Կազիմիերժ Բասկոյի, Պոդլասկեյի վոյևոդ (մարզպետ) Անդժեյ Մեյերի և Բիելաստոկի քաղաքապետ Թադեուշ Տրոսկոլասկու հետ հանդիպումների ընթացքում քննարկվեց հայ-լեհական բարեկամության և համագործակցության շրջանակներում Հայաստանի և Լեհաստանի առանձին տարածաշրջանների և համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատման և զարգացման, տարածաշրջանների տնտեսական միավորումների միջև գործարար կապերի հաստատման և ամրապնդման խնդիրների լայն շրջանակ:
Բիելաստոկի քաղաքապետն իր գոհունակությունը հայտնեց Գյումրի քաղաքի հետ ունեցած իրենց համագործակցությունից՝ կարևորելով փոխայցելությունների հաճախակիացումը:
Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստին աշխատանքներին Պոդլասկեի վոյևոդության ներկայացուցիչների մասնակցության, ինչպես նաև այդ հանձնաժողովի նիստի շրջանակներում կայանալիք գործարար համաժողովներին և հանդիպումներին տարածաշրջանի գործարարների մասնակցության վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
2061 դիտում
15:28 15-08-2015
Դեսպան Ղազարյանի աշխատանքային այցը Զամոսչ քաղաք
814 դիտում
20:29 28-10-2015
Դեսպան Ղազարյանի աշխատանքային այցն Իտալիայի Ռեջիո Էմիլիա քաղաք
2189 դիտում
23:24 31-01-2019
Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանի աշխատանքային այցը Բալկանաբադ վիլայեթի Թուրքմենբաշի քաղաք:
Այս բաժնից
859 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1285 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան
1318 դիտում
23:38 01-02-2025
Քաղաքացիները հավաքվում են Աջափնյակի դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը