4395 դիտում
14:08 23-12-2014
Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդի գործով անակնկալներ են սպասվում. aravot.am
Վերաքննիչ դատարանը մերժեց փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ համաներման հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը վերացնելու պահանջով: Նախագահող դատավոր Համբարձումյանը հրապարակեց մերժման որոշումը՝ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով ուժի մեջ:
Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի արարքներում ինքնապաշտպանության հետևանքով նրանց քրեական պատասխանատվությունից ազատելու որոշումը ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը կայացրել է ՀՀ փաստաբանների պալատի միության նախագահ Ռուբեն Սահակյանի և փաստաբան Մարտին Զիլֆուղարյանի միջնորդության հիման վրա:
Հայկ Ալումյանը մինչեւ դատարանի վճռի հրապարակումը միջնորդեց որպես վկա դատարան հրավիրել Սուրիկ Խաչատրյանին, նրա օգնական Զարզանդ Նիկողոսյանին ու նրա վարորդին: Փաստաբանը վստահեցրեց, որ այդկերպ կկարողանա ապացուցել, որ Զարզանդ Նիկողոսյանն ամենեւին էլ եզակին հոգնակիի հետ շփոթելու խնդիր չունի, այլ իսկապես Բուդաղյանին միայնակ չի ծեծել:
Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2014/12/23/527555/]սկզբնաղբյուր կայքում[/url]
Նմանատիպ նյութեր
3202 դիտում
11:10 22-05-2015
Դատի կտամ ցանկացածին, Սուրիկ Խաչատրյան չէ, ցանկացած Սուրիկ Խաչատրյանի. Գևորգ Կոստանյան. տեսանյութ
Այս բաժնից
1207 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1045 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը