2668 դիտում
23:52 24-12-2014
Սերժ Սարգսյանը դատավորներ է նշանակել
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով դատավորներ է նշանակել: Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 15-ի եզրակացությունները’ որոշում եմ.
1. Լուսինե ԱԲԳԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
2. Ժաննա ԱՍԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
3. Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
4. Հայարփի ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
5. Գնել ԶԱՔԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
6. Գոռ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
7. Մնացական ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
8. Սամվել ՄԱՏԻՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
9. Սերգեյ ՄԱՐԱԲՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
10. Հովիկ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
11. Հարություն ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
12. Սերգեյ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
13. Արթուր ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
14. Տաթևիկ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
15. Լիլիթ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Նմանատիպ նյութեր
3099 դիտում
12:00 24-02-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը դատավորներ է նշանակել
2463 դիտում
13:55 16-04-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը դատավորներ է նշանակել
3041 դիտում
14:45 29-01-2016
Նախագահ Սերժ Սարգսյանը դատավորներ է նշանակել
Այս բաժնից
907 դիտում
11:33 19-11-2024
Երևանի ավագանու «ՔՊ» խմբակցության անդամը վայր է դրել մանդատը
940 դիտում
11:20 19-11-2024
Ովքե՞ր կօգտվեն տրանսպորտի սակագների արտոնություններից․ նախագիծ