3138 դիտում
12:00 24-02-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը դատավորներ է նշանակել
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ փետրվարի 24-ին հրամանագիր է ստորագրել նոր դատավորներ նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի փետրվարի 13-ի ԱԽ-4-Ե-2, ԱԽ-4-Ե-3 և ԱԽ-4-Ե-4 եզրակացությունները` որոշում եմ.
1. Գրիգոր Առաքելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր:
2. Հովհաննես Ավագյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
3. Տաթևիկ Գրիգորյանին նշանակել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»: Այսմասին տեղեկացանք ՀՀնախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նմանատիպ նյութեր
2927 դիտում
15:00 19-02-2016
Նախագահ Սերժ Սարգսյանը դատարանի նախագահ և դատավորներ է նշանակել
2505 դիտում
13:55 16-04-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը դատավորներ է նշանակել
3089 դիտում
14:45 29-01-2016
Նախագահ Սերժ Սարգսյանը դատավորներ է նշանակել
Այս բաժնից
541 դիտում
19:24 15-01-2025
Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. դեսպան Քվին
934 դիտում
19:11 15-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ
997 դիտում
18:45 15-01-2025
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը