211652_close_icon
views-count1204 դիտում article-date 18:45 24-11-2023

Չինական պատվիրակությունն այցելել է Նորքի տուն-ինտերնատ և Երևանի մանկան տուն

Աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական հարցերի նախարարի տեղակալ Ժան Չենգֆուն ու պատվիրակության մյուս անդամները եղել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Նորքի տուն-ինտերնատ» և «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ներում։

ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի ուղեկցությամբ՝ պատվիրակության անդամները շրջել են հաստատություններում, ծանոթացել շենքային պայմաններին, զրուցել ու շփվել շահառուների հետ։

Նմանատիպ նյութեր