Պրեմիեր լիգա. «Արսենալ»-ը 10 հոգով հաղթեց «ՔՊՌ»-ին. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը առավելության հասավ նույն քաղաքը ներկայացնող «Քուինզ Պարկ Ռենջերս»-ին: «Զինագործները» հաշվի մեջ կարող էին առաջ անցնել 9-րդ րոպեին, եթե Ալեքսիս Սանչեսը դիպուկ իրացներ 11 մետրանոց հարվածը: Այդուհանդերձ 37-րդ րոպեին չիլիացու ջանքերը հաջողությամբ պսակվեցին:
53-րդ րոպեին «Արսենալ»-ը մնաց 10 հոգով, երբ մրցավարը [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/27/38542/]ոչ մարզական պահվածքի համար[/url] կարմիր քարտ ցույց տվեց թիմի հարձակվող Օլիվյե Ժիրուին: Չնայած «ՔՊՌ»-ի քանակական առավելությանը, տանտերերը կարողացան հաղթանակ տանել: 65-րդ րոպեին Տոմաշ Ռոսիցկին կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 79-րդ րոպեին հյուրերին հաջողվեց 11 մետրանոց հարվածի շնորհիվ կրճատել հաշվի տարբերությունը:
Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ը վաստակեց 30 միավոր և ներկայումս զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը:
[b]«Արսենալ» - «ՔՊՌ»՝2:1[/b]
Գոլեր՝ Սանչես 37՛, Ռոսիցկի 65՛ - Օստին 79՛ (11մ)