12693 դիտում
14:55 27-12-2014
Եվրոպական և ԱՊՀ երկրներից Մոսկվա են ժամանում 100-ից ավելի «օրենքով գողեր» ու քրեական աշխարհի ներկայացուցիչներ. տեղի է ունենալու մեծ հավաք
Այս օրերին ԱՊՀ-ից և Եվրոպայից Ռուսաստանի մայրաքաղաք են ժամանում քրեական աշխարհի 100-ից ավելի ներկայացուցիչներ, ովքեր մասնակցելու են Մոսկվայում կայանալիք վերջին տարիների ամենամեծ «գողական հավաքին»:
Rosbalt գործակալության աղբյուրը հայտնել է, որ արդեն Մոսկվա են ժամանել տասնյակ քրեական հեղինակություններ, որոնց մեջ են Դավիդ Սեբիսկվերաձեն (Դաթո), ով վերջին տարիներին բնակվում է Հունաստանում և զբաղվում եվրոպական մի շարք երկրների մաֆիայի գործերով, ինչպես նաև Վաժա Բիգանիշվիլին: Վերջինս բնակվում է Եվրոպայում և Ղազախստանում և մեծ հեղինակություն է վայելում քրեական վերին օղակի ներկայացուցիչների շրջանում:
«Հավաքն անցկացվելու է մինչև Ամանորը, եթե, իհարկե, դրան չխանգարեն հատուկ ծառայություններն ու իրավապահ մարմինները: Օրը հայտնի չէ»,-հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Հավաքը հրավիրել է ռուսական մաֆիայի ղեկավար Զախարի Կալաշովը, նույն ինքը՝ Շաքրո Մոլոդոյը: Վերանայվելու են 2008 թվականից հետո կատարված մի շարք «թագադրումներ», վերջին շրջանում քրեականների միջև տեղի ունեցած մեծ պատերազմները, որոնց վերաբերյալ վերջնական որոշումներ կկայացվեն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1096 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1183 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1066 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ